Ես Դանիելն եմ։ Ես բնակվում եմ Երևան քաղաքի  Արաբկիր համայնքի Բաղրամյան պողոտայի համար 85 հինգ հարկանի քարե շենքում։

Ես շատ եմ սիրում  Բաղրամյան պողոտայի այդ հատվածը, քանի որ այն չափազանց ակտիվ է և կյանքով լի։

Մեր շենքի հարևանությամբ է գտնվում Մետրոպոլիտենի բարձրահարկ շենքը։ Այստեղ կան բազմաթիվ խանութներ, սուպերմարկետներ, բանկեր, դպրոցներ, հիվանդանոց, փոքր ֆուտբոլի դաշտ, մարզասրահ և  մթերային շուկա։

Մեր բնակավայրից մի քիչ հեռավորության վրա են գտնվում սիրահարների այգին, Ազգային ժողովը, Կառավարության շենքը և Սահմանադրական դատարանը։

Բաղրամյան պողոտայում միշտ ակտիվ երթևեություն է։ Տարիներ առաջ կառուցվել է կամուրջ Բաղրամյան,Կիևյան, Կասյան, Քոչար փողոցների հատման կետում։

Ինձ դուր է գալիս իմ բնակավայրի ակտիվ և աղմկոտ լինելը։