Ես Դանիել Մաղաքյանն եմ։ Այս կիսամյակը սկսվեց ձմեռային ուսումնական ստուգատեսով։ Մասնակցել եմ բնագիտատեխնիկան ստուգատեսին և կատարել եմ բնագիտական փորձեր։
Մասնակցել եմ մարզական ստուգատեսին, որի ընթացքում թռչում էինք բատուտից, գլուխկոնծի էինք տալիս։ Դասարանով գնացինք Ապարան։ Այնտեղ սահնակ էինք քշում, ձնագնդիկ էինք խաղում, ձնեմարդ էինք պատրաստում և թավալ էինք գալիս ձյան մեջ։
Մասնակցել եմ նաև ազգագրական փառատոնին ,որի ժամանակ մենք նվագում և խաղում էինք ընկույզներով ։
Մենք սովորեցինք movie maker ծրագրով մոնտաժ անել, Quissis ծրագրով մաթեմատիկական խաղեր ստեղծել։
Recent Comments