Month: February 2022

Ճահիճներ

Ճահիճներ. առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:

Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:

ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:

Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամ­բողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որ­տեղ առաջացել են և ճահճուտներ, և աղուտներ:

ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակցությունը:

Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներր հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:

Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ճահիճը: Ճահիճը տարբեր գոգավորություններում, խոնավասեր բույսերով բնակեցված, ջրե­րի կուտակումն է, երբ հնարավոր չի լինում ջրի հոսքը և բարձր խոնավությունը է լինում։ Ինչպե՞ս է առաջանում: Երբ որ անձրևաջրերը հոսելու տեղ չեն ունենում  և  կուտակվում են գոգավորություններում։
  2. Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ: Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի  բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ:
  3. Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:  Կա երկու եղանակ՝  ջրանցքների կառուցում  և  ճահիճներրի տարծքում խոնավասեր ծառերի կամ թփերի աճեցում։
  4. Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն: դրական Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:
    բացասական․ Ճահիճներում  բազմանում են հիվանդածին հարուցիչներ։

«Մոծակն ու մրջյունը»

Գիժ Մոծակի պարի ժամին
Զարկեց հանկարծ աշնան քամին,
Ուժը խըլեց, ուշքը տարավ:
Գիժը մին էլ մըտիկ արավ,
Որ էն արև
Աշխարհքն արդեն պատած ողջ սև,
Լացով, թացով սուգ է անում,
Դողում, պաղում ու դալկանում
Շուտիկ, շուշտիկ իրեն կինն էլ
Սուսիկ-փուսիկ կողքից կորել,
Ով գիտի՝ ինչ ծակ էր գըտել,
Մինչև գարուն մեջը մըտել:
Սոված, սառած
Ու սալարած
Վեր թըռավ՝ վար, դես ընկավ՝ դեն,
Ժիր Մըրջյունի տաքուկ ու շեն
Բունը հիշեց, ելավ գընաց,
Դըռան առջև տըխուր տըզզաց.
— Բա՜ց արեք, բա՜ց…
Էս տարաժամ՝ թըշվառ ձենից
Կոպիտ, թուխ-թուխ,
Հաստագըլուխ
Մի պահապան զարթնեց քընից,
Ներսի մըթնում մի կերպ արավ,
Փակած դուռը նեղ ծերպ արավ,
Տեսավ՝ սևով, թևով զուգված՝
Դըռան առջև մինը տընկված,
Ոտները թել,
Ինքը մի գել:
— Հե՛յ, ո՞վ ես դու,
Ա՜խպերացու:
— Տը՛զ-պը՛զզ, -ասավ,- Մոծակն եմ ես.
Բա չե՞ս ասիլ՝ էսպես, էսպես.
Ամառն ամբողջ,
Ուրախ, առողջ,
Պայծառ ու տաք
Արևի տակ
Կինըս աշխույժ սազ էր ածում,
Ես էլ անհոգ խընդում, ցընծում,
Տեսակ-տեսակ պարեր պարում,
Սըրա նըրա թուշն համբուրում
Ու վայելում ամեն բանից,
Ամեն բարուց ու սեղանից,
Լիքը այգում,
Ճահճոտ մարգում,
Ճոխ տըներում,
Պալատներում…
Մի անգամ էլ, երբ որ էսպես
Պարում էի, մինը անտես
Էնպես զարկեց՝ ուշքըս անցավ:
Ուշքի որ գամ՝ ի՞նչ տեսնեմ լավ.—
Երկինքը թուխպ, երկիրը սև,
Դառը քամի, սառը անձրև,
Արար աշխարհն պաղել, փոխվել…
Կողքիցըս էլ կինս է փախել,
Էլ ի՞նչ ասեմ, ողջը մի-մի
Էն ի՞նչ լեզու կարա պատմի
Կամ ի՞նչ բերան,
Չըտեսնըվա՛ծ, հըրաշք մի բան…
Հիմի էսպես՝ սոված, մենակ,
Մընացել եմ պատերի տակ,
Տեղ չի ունեմ, կեր չի ճարվում:
Ես էլ եմ հո շատ մըճըրվում,
Բայց ի՞նչ անեմ, ո՞ւր գընամ էլ,
Երեսս էլի ձեզ եմ արել:
Աստծու սիրուն, մի՜ խընայեք,
Էս մի ձըմեռ շահեք, պահեք,
Մինչև նորից գարուն բացվի,
Աշխարհքն էլ ետ բարով լըցվի:
— Դե լա՜վ, դու կաց, ներս գընամ ես,
Տեսնենք՝ ներսից ինչ կասեն քեզ:
Ասավ պահնորդն ու մեջեմեջ
Կոկ սենյակներն անցավ անվերջ,
Մինչև հասավ ներսի տունը,
Ուր ապրում էր մեծ Մըրջյունը
Առատ կյանքով,
Իր համայնքով:
Գընաց իրենց լեզվով հայտնեց,
Մըրջյունը լուռ լըսեց, մըթնեց,
Ու ետ դարձավ
Էսպես ասավ.
— Գիժ Մոծակի համա՞ր եմ ես
Ողջ ամառը արևակեզ՝
Էնքան ջանքով
Ու տանջանքով
Տուն տեղ դըրել, ճամփա հարթել,
Ամբար շինել, պաշար կիտել,
Որ ամառը ծույլ պըտըտի,
Ձմեռը գա նըստի ուտի՞…
Մեր ծույլերին ջարդել ենք մենք,
Ուրիշ ծույլի՞ բերենք պահենք…
Կերթաս կասես էդ անպետքին,
Բանի, գործի ժամանակին
Ով փոխանակ աշխատելու,
Ուշք ու միտքը տա խընդալու,
Պարապ շըրջի, երգի, պարի,
Սըրա նըրա թուշն համբուրի,
Էս կուռ վազի, էն կուռ ցատկի,
Վերջը էդպես պիտի սատկի:

Հատվածների ընթերցումներ առակից.

Վահե Մուսայելյան

Առաջադրանքեր։

1․ Բացատրիր ընդգծված բառերը և արտահայտությունները

Զարկեց-խփել

մըտիկ արավ-նայել

պաղում-սառել

դալկանում-դեղնել, գունատվել,

տարաժամ-վաղաժամ

ծերպ արավ-փոքր-ինչ բացել

ածում-նվագում

ցընծում-ուրախանում

զարկեց-խփել

թուխպ-մշուշ

կաց-սպասի

պահնորդ-պահակ

մեջեմեջ-Մեջընդմեջ

Կոկ-հարթ

արևակեզ-արեգակնակեզ

կիտել-Կուտակել

Էս կուռ, էն կուռ- այս կողմ,  այն կողմ

2․ Համառոտ պատմի՛ր առակը։

Երբ ցրտերն ընկան, մոծակը սառեց,  ոչ ուտելիք ուներ, ոչ էլ ապրելու տեղ։ Գնաց մրջյունի մոտ և խնդրեց,որ ապրելու տեղ տան իրեն։ Մրջյունն էլ ասաց, որ իրենք ամբողջ ամառ աշխատել են,  թող գնա մոծակն էլ աշխատի։

3․ Բնութագրիր առակի հերոսներին՝ նշելով նրանց տարբերությունները։

Մոծակը ծույլ էր, ամբողջ ամառ այս կողմ այն կողմ էր թռվռացել և ոչինչ չէր արել։

Մրջյունները  աշխատասեր էին

4․ Առակի համար նոր վերջաբան հորինիր։

Մրջյունը հետո փոշմանում է և թողնում է, որ մոծակը  իրենց հետ ապրի

5․ Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը և պատմի՛ր։

6. Ո՞ր առակին ես նմանեցնում։

7․ Առակի համար համապատասխան առած ասացվածքներ ընտրի՛ր։

Ով աշխատի, նա  կուտի։

Թումանյանական խնդիրներ.

  1. «Պոչատ աղվեսի» պոչը նրա  մարմնի երկարության 5/9 մասն էր։ Որքա՞ն էր աղվեսի պոչի երկարությունը, եթե աղվեսի մարմնի երկարությունը 90 սմ էր։ 50 սմ

2.  «Կիկոսի մահը» հեքիաթում  հայրը աղջկան  ուղարկում է աղբյուրից ջուր բերելու  և  տալիս է  5 լ և 4 լ տարողությամբ 2 կուժ։  Կկարողանա՞  այդ կուժերի  օգնությամբ աղջիկը  աղբյուրից բերել  ճիշտ 2 լ  ջուր։ ոչ․ կարող է բերել 1 լ։

3.  «Շունն ու կատուն »հեքիաթում կատուն 40 սմ երկարությամբ   գառան մորթուց կարող էր շան համար 1 գդակ կարել։ Որքա՞ն էր շան ճանկած  գառան  մորթու երկարությունը, եթե կատուն այդ մորթուց իր համար 2 միանման  գդակ կարեց, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը  շան  1  գդակի  մորթու  երկարության  3/4  մասն է կազմում: 60 սմ

4.  «Ոսկու կարասը» հեքիաթում, եթե իմաստունները վճռեին, որ  կարասի մեջ եղած ոսկու  2/6 մասը պետք է տալ  վարող գյուղացուն, իսկ մնացած մասը` հողատիրոջը, ապա հողատիրոջը  ոսկու  ո՞ր մասը կհասներ։ 4/6

5.  «Բարեկենդանը» հեքիաթում մարդը որքա՞ն բրինձ էր գնել, եթե  յուղն ու բրինձը միասին  100 կգ էին  ու  հայտնի է, որ բրինձը  3 անգամ շատ էր կշռում յուղից։  75 կգ

6.Սիրելի սովորողներ, ընտրեք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից որևէ մեկը և կազմեք խաչբառ, որի պատասխանը կլինի հենց այդ հեքիաթի վերնագիրը կամ հերոսները։

7.Սիրելի սովորողներ, ընտրեք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից որևէ մեկը և կազմեք խնդիր։

Հանդիպում պարոն Տիգրանյանի հետ

Այս շաբաթ մեզ այցելել էր պատմության ուսուցիչ պարոն Տիգրանյանը; Նա մեզ պատմեց քարե դարի և հին ժամանակների մասին ։ Նա մեզ առաջարկեց հետազոտական և որոնողական աշխատանքներ կատարել հին ժամանակների կամ  ՀՀ-ում հին ժամանակները;

Род /продолжение/

Урок 2

стр. 43 — 44

Скоро мамин праздник
Обниму я в марте радостно
Маму милую свою.
Подарю подарок праздничный
И тихонечко спою:
Пускай узнает ветер,
И звёзды, и моря,
Что лучше всех на свете
Мамочка моя.

В русском языке с существительными женского рода используются глаголы прошедшего времени с окончанием -а: делала, писала, помогала. Оля делала домашнее задание.
Существительные мужского рода будут иметь при себе глаголы с нулевым окончанием: делал ,
писал , смотрел . Брат писал письмо. Андрей помогал дедушке.

  1. Придумай предложения со словами:
    ОНА-ОН-
    делала делал
    писала писал
    помогала помогал
    Слова для справок: подарок, домашнее задание, письмо, маме, бабушке, дедушке.
    Она делала домашнее задание.
    Она помогала маме.
    Она писала письмо
    Он делал подарки бабушке и дедушке.

2. Прочитай разговор по телефону бабушки с внуком.
— Доброе утро, бабушка.
— Доброе утро, Тимур.
— Бабушка, поздравляю тебя с днём рождения.
— Спасибо.
— Ты сегодня после обеда будешь дома?
— Буду.
— После школы я приду к тебе.
— Приходи, приходи. Буду ждать.
— До свидания.
— До свидания.

3. Расскажи, как Тимур поздравит бабушку.

Тимур поздравит бабушке с днём рождения и пожелает ей здоровья. Потому что Тимур очень любит бабушку.

Домашнее задание:

Рабочая тетрадь

стр. 18 упр. 54 — 57