Տարվա բոլոր եղանակներն էլ գեղեցիկ են, բայց աշունը նաև գունավոր է։ Տերևները կարծես ներկվում են տարբեր գույներով՝ կարմիր, դեղին, ոսկեզօծ։

Աշնանը սկսում է շուտ մթնել, անձրևները ավելի հաճախակի են դառնում, եղանակը ցրտում է, քամիները պոկում են տերևները ծառերի ճյուղերից և գցում գետնին։ Թռչունները երամներով չվում են տաք երկրներ։ Ես Էլ կուզեի լինել թռչուն և չվել տաք երկիր, քանի որ ես ցուրտը չեմ սիրում։

Սակայն երբեմն հաճելի է զբոսնել դրսոմ, աշնանային արևի տակ, զգալ գույնզգույն տերևների խշխշոցը ոտքերի տակ։