Month: September 2022

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
    Այո ունեմ
  • Պարտաճանաչ կատարե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    Մաթեմատիկա
  • Մասնակցե՞լ ես «Թվերի մեծ աշխարհում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Չեմ  մասնակցել
  • Մասնակցե՞լ ես «Բարձունքի հաղթահարում. Մեծեփ» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այո մասնակցել եմ
  • Մասնակցե՞լ ես «Սովորող-սովորեցնող, մեդիահմտությունների փոխանցում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Չեմ  մասնակցել
  • Մասնակցե՞լ ես «Ուսումնական ամառ» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Չեմ  մասնակցել
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
    Ինքնաստուգում
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի օգոստոս  ամսվա ֆլեշմոբին։
    Չեմ  մասնակցել
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    Երկրորդ
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    Տատիկիս

Ծիրանի ծառ

ՕՐՆ ԱՎԵՏՅԱՑ (պարզեցված տարբերակ)

Քսան որբ հավաքվեցին ս. Թեոդոս եկեղեցու բակում: Ամառվա վերջի երեկո էր. գավիթի սալահատակից, վանքի քարերից ծորում էր շոգը՝ ելնում էր ալիքալիք և որբերին բերում հաճելի հոգնություն: Ամառ էր, բայց նրանց չամրացած ոսկորներում ցուրտ կար, և տաքությունը դուր էր գալիս: Գևորգ վարդապետ Դերձակյանի հայացքը սահեց, ծանրացավ, ու մեկիկ-մեկիկ ճպճպացին մանչերի կոպերը: «Որբերը վախկոտ են լիում»,- մտածեց վարդապետը: Նրանց աչքերում լաց կար, և վարդապետը նկատեց. «Եթե քիչ էլ լուռ կենամ՝ լաց կլինեն»: Բայց կաշկանդվում էր մտքինն ասել. նա կուզեր, որ վեհափառի կարգադրությունը լիներ այլ՝ քեզ հետ Էջմիածին, Գևորգյան ճեմարան ուսանելու կբերես վանքիս բոլոր որբերին,- այդպես լիներ՝ այս ամռան երեկոյի ավետապարգև: Բայց վեհափառը պահանջել է միայն մեկը՝ քեզ հետ Էջմիածին կբերես մի որբ, կընտրես ամենաձայնեղին: Վարդապետի հայացքը կանգնեց Սողոմոնի դեմքին, ու մանչի լայն բացած խոշոր աչքերում թրթռաց հայացը: «Տանելու եմ Սողոմոնին, և այս որբուկները ավելի կորբանան»,- մտածեց վարդապետը. Սողոմոնի երգը նրանց օրվա ուրախությունն էր, հանապազօրյա հացն էր, տաքությունն էր, Սողոմոնի երգը նրանց բերում էր ուրիշ ձևի տխրություն, որբի տխրությունից տարբեր. դա անլաց տխրություն էր, հանգստացնող, անանձական ու առնական տխրություն։ Ու այդ պահի տխրության մեջ նրանք որբ չէին։ Եվ դրա համար այդ պահն ու տխրությունը նրանց դուր էր գալիս։ Սողոմոնը պետք է գնար և նրա հետ՝ որբանոցի անանձնական տխրությունը։ -Որդյակք․․․ Մանչերը զգում էին, որ հայր Գևորգը արտակարգ մի բան է ասելու և ներքին դողով սպասում էին։ Իսկ վարդապետի դադարը երկար էր․ նա հանկարծ որոշեց, որ ընտրությունը թողնի նրանց, որբերին, միևնույն է, Սողոմոնին են ընտրելու։ -Որդյակք,- կրկնեց և շարունակեց թուրքերեն․ Քյոթահիայում արգելված էր հայերեն խոսքը․ և երեխաները մայրենին չէին հասկանում։- Վեհափառը լուր է ուղարկել, որ ձեզնից մեկին սուրբ Էջմիածին ուսանելու տանեմ։

Լույս մի շող էլ թպրտաց մանչերի հոգիներում, ու նրանք ճոճվեցին, վարդապետը շտապով խոսքն առաջ տարավ․ -Վեհափառը պահանջել է՝ ընտրել լավ ձայն ունեցողին։ Տղաները շփոթված նայեցին աջ ու ձախ․ շարքերում որոնեցին Սողոմոնին։ Հայացքներն ուղղված էին Սողոմոնին։ Հայացքները չէին ընտրել, չէին հրամցնում, այլ կառչել էին՝ «մի՛ գնա․ Սողոմոն»,- խնդրում էին,- «դու մերն ես, մեզ լքելու իրավունք չունես»,- պահանջում էին։ Իսկ վարդապետը հարցը վճռած համարեց․ մոտեցավ ու շոյեց Սողոմոնի մազերը։ -Պատրաստ եղիր, որդյակ, առավոտյան ճանապարհվելու ենք։

Սողոմոնը կանգնել էր գլուխկախ, մի տեսակ մեղապարտ, ու, չէր հասկանում ինչու, ոչ մեկին նայել չէր կարող։ Նրա ծանրացած կոպերի տակ անուշ տխրություն կար: Գավթում մութ էր, ու խմբված տղաների արանքում տխրել էր լռությունը․ ոչ ոք այդ պահին իր խոսքը չէր գտել, չէր գտնելու, և մեկը կմկմաց․ -Սողոմոն․․․ գնալո՞ւ ես․․․

Սողոմոնը գլուխը բարձրացրեց, և  պատասխանեց՝ Գնալու եմ։

-Բայց դու հայերեն չգիտես։ Սողոմոնի ականջներում գլորվեցին ընկերոջ բառերը, կապարի հալած գնդիկների պես գլորվեցին, այրեցին ականջները։ Նա փորձեց հիշել, մեկ-մեկ հավաքել իմացած մայրենի բառերը․․․ «Մարե»․․ ․ Մարեն բառ չէր, անուն չէր։ Մարեն շունչ ու շնչավոր էր՝ Մարիամ տատն էր, կերկերուն ու անո՜ւշանուշ ձայն ուներ։ Մարե՜․․․ Ե՞րբ է սովորել․․․ Փոքր-փոքր էր, նստած էր բերանը խփած մութ թոնրի մեջ, տատի գրկում։ -Հասկացա՞ր, թոռնիկս,- սովորեցնում էր Մարիամ տատը,- ուրեմն ես նենեն չեմ, ես մարեն եմ, հայերեն ես կլինեմ մարե․․․ -Չմոռանաս․ դրսում, ուրիշի մոտ, ինձ մարե չասես, լեզուդ կկտրեն։ Մարեն չմոռանաս՝ մտքիդ մեջ մարե ասա, դրսում՝ նենե։ -Հասկացա՞ր, թոռնիկս, մենք գյավուր չենք, հայ ենք, մարեի լեզվով՝ կլինենք հայ։ Նա փորձեց հիշել, հատիկ-հատիկ հավաքել իմացած մայրենին․․․ ուրեմն՝ Մարե․․․ Հայրիկ․․․ Հայ․․․ Հայրենիք․․․ Թոռնիկ․․․ ուրի՞շ, տատը ուրիշ ի՞նչ սովորեցրեց․․․ ախր՝ մահացավ, ախր․․․ Սողոմոնը ուզեց լաց լինել․ արթնացած Մարեի համար, որը բառ չէր՝ Մարիամ տատն էր, Թագուհի մայրն էր ու չկար, Հայրիկ բառի համար, որը բառ չէր՝ Գևորգ հայրն էր ու չկար, Հայի համար, որ գավթում խճճված որբ ընկերներն էին, արթնացած Հայրենիք բառի համար, որը բառ չէր, հեռո՜ւ-հեռու սարերից այն կողմի հողն ու ջուրն էր, սարերն էին ու սուրբ Էջմիածինը։ -Դու մայրենի ոչ մի բառ չգիտես․․․ -Գիտեմ․․․ Նա կիսաձայն ասաց իմացած բառերը․ կամաց ու հանդարտ՝ որ ուշ վերջանան․․․ Սողոմոնը կնճռոտեց ճակատը, զայրացավ ու կրկնեց. -Գիտե՛մ․․․ ես երգե՜լ գիտեմ․․․ հայերեն երգել գիտե՛մ․․․

Առավոտ լուսո,
Արեգակն արդար,
Առ իս լույս ծագյա։
Բխումն ի հորե,
Բխյալ ի հոգվույս,
Բան քեզ ի հաճույս։

Նա գիտեր, որ դա հայերեն երգ է, հայերեն հնչյուններ, հայերեն խոսք, իմացած բառերը չկային երգում, բայց գիտեր, որ եղածը Մարեի նման բառեր են, լույս ու ջերմություն ունեն: Նա բառերի գույնն էլ էր զգում՝ արևով կնքված կապույտն էր: Երբ նա ավարտեց երգը, տղաները մեկիկ-մեկիկ բարձրացրեցին գլուխները։ Այդ պահին տղաների տխրությունը ուրիշ էր, այն էր, ինչ սովորաբար ունենում էին Սողոմոնի երգերից հետո, դա անուշ, անլաց, անանձնական տխրություն էր:

Լուսաբացին  կառքը դուրս էր եկել Քյոթահիայից, և ձիերը վարգում էին ու փոշոտ ճանապարհով։ Ձիերը աշխույժ ու կայտառ էին, որովհետև օրը առավոտ էր, ու գիտեին նրանք, որ տերը ժպտում է իրենց։ Եվ կառապանը, իրոք, ժպտում էր։ Գևորգ վարդապետ Դերձակյանը կիսախուփ աչքերով էր, նա արդեն վայելում էր եպիսկոպոս ձեռնադրվելու արարողությունը, որի համար ս․ Էջմիածին էր հրավիրվել։ Իսկ Սողոմոնը աչք ու ականջով զանգակների ղողանջ էր հավաքում։ Ղողանջը արևի գույնն ուներ, արևի պես համատարած էր, և օրը պռնկեպռունկ լցված էր դեղին զրնգոցով։

Առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերը բառարանի օգնությամբ բացատրիր:
    գավիթ-բակ
    սալահատակ-քարահատակ
    կոպեր-աչքեր
    կաշկանդվել-ճնշվել, նեղվել
    ամենաձայնեղ-ամենալավ՝ երգեցիկ ձայն ունեցող
    մանչ-երեխա
    արտակարգ-անսովոր, արտասովոր
    մեղապարտ-մեղավոր
  2. Կապույտով նշված արտահայտությունները մեկնաբանիր:
    անլաց տխրություն էր-չէին լացում, բայց տխուր էին
    ծանրացած կոպերի տակ անուշ տխրություն կար-տխուր  էր
    տղաների արանքում տխրել էր լռությունը-տղաները տխուր էին ու լուռ
    այրեցին ականջները- ականջները վառվեցին
    Սողոմոնը աչք ու ականջով զանգակների ղողանջ էր հավաքում-Սողոմոնը ուշադրությամբ զանգակների ղողանջ էր լսում
  3. Ո՞ւմ մասին էր ըստ քեզ պատմությունը:
    Պատմությունը Կոմիտասի՝ Սողոմոն Սողոմոնյանի մասին էր
  4. Տեքստի ո՞ր հատվածներից հասկացար, որ Կոմիտսն ուներ հրաշալի ձայն:
    Սողոմոնի երգը նրանց օրվա ուրախությունն էր, հանապազօրյա հացն էր, տաքությունն էր, Սողոմոնի երգը նրանց բերում էր ուրիշ ձևի տխրություն, որբի տխրությունից տարբեր. դա անլաց տխրություն էր, հանգստացնող, անանձական ու առնական տխրություն։ Ու այդ պահի տխրության մեջ նրանք որբ չէին։ Եվ դրա համար այդ պահն ու տխրությունը նրանց դուր էր գալիս։
  5. Ինչո՞ւ տղարները չէին ցանկանում, որ Սողոմոնը գնար:
    Տղաները կարծում էին,  որ  Սողոմոնը իրենցն էր, իրենց լքելու իրավունք չուներ
  6. Գտիր և դուրս գրիր Կոմիտասի ծնողներին, տատին վերաբերող հատվածները:
    «Մարե»․․ ․ Մարեն բառ չէր, անուն չէր։ Մարեն շունչ ու շնչավոր էր՝ Մարիամ տատն էր, կերկերուն ու անո՜ւշանուշ ձայն ուներ։ Մարե՜․․․ Ե՞րբ է սովորել․․․ Փոքր-փոքր էր, նստած էր բերանը խփած մութ թոնրի մեջ, տատի գրկում։ -Հասկացա՞ր, թոռնիկս,- սովորեցնում էր Մարիամ տատը,- ուրեմն ես նենեն չեմ, ես մարեն եմ, հայերեն ես կլինեմ մարե․․․ -Չմոռանաս․ դրսում, ուրիշի մոտ, ինձ մարե չասես, լեզուդ կկտրեն։ Մարեն չմոռանաս՝ մտքիդ մեջ մարե ասա, դրսում՝ նենե։ -Հասկացա՞ր, թոռնիկս, մենք գյավուր չենք, հայ ենք, մարեի լեզվով՝ կլինենք հայ։ Նա փորձեց հիշել, հատիկ-հատիկ հավաքել իմացած մայրենին․․․ ուրեմն՝ Մարե․․․ Հայրիկ․․․ Հայ․․․ Հայրենիք․․․ Թոռնիկ․․․ ուրի՞շ, տատը ուրիշ ի՞նչ սովորեցրեց․․․ ախր՝ մահացավ, ախր․․․ Սողոմոնը ուզեց լաց լինել․ արթնացած Մարեի համար, որը բառ չէր՝ Մարիամ տատն էր, Թագուհի մայրն էր ու չկար, Հայրիկ բառի համար, որը բառ չէր՝ Գևորգ հայրն էր ու չկար, Հայի համար, որ գավթում խճճված որբ ընկերներն էին, արթնացած Հայրենիք բառի համար, որը բառ չէր, հեռո՜ւ-հեռու սարերից այն կողմի հողն ու ջուրն էր, սարերն էին ու սուրբ Էջմիածինը։
  7. Քո կարծիքով հայարեն բառերն ի՞նչ գույնի են:
    Իմ կարծիքով հայարեն բառերը կապույտ են

Քասախ գետ

Քասախ, գետ Հայաստանի Արագածոտնի մարզի և Արմավիրի մարզում։ Քասախ գետն ունի երեք ակունք՝ Քարաղբյուր, Դազքենդ և Ծաղկահովիտ գետակները: Քարաղբյուրը սկիզբ է առնում Փամբակի լեռնալանջերից, իսկ Դազքենդն ու Ծաղկահովիտը՝  Արագածի հյուսիսային լանջերից: Երկարությունը 89 կմ է, ավազանի մակերեսը՝ 1480 կմ2։

Վերին հոսանքի շրջանում Քասախ գետի հունը մոտ 8 ամիս ցամաքում է։ Մշտական հոսք ունի սկսած Ապարանից, որտեղ նրա մեջ են թափվում հորդառատ աղբյուրներից գոյացած մի քանի ջրառատ գետակներ։ Սնման գերակշռող մասը ձնանձրևային է (76 %), հորդանում է ապրիլ-հունիս ամիսներին:

Գլխավոր վտակներն են Գեդարոտը, Շաղվարդը և Ամբերդը։ Ջուրը մաքուր է, նախկինում ձկնառատ էր։ Քասախի ջրերը ամբարվում են Ապարանի ջրամբարում և օգտագործվում են ոռոգման նպատակով:

Քասախ գետի վրա կան քարե գեղեցիկ կամուրջներ. Աշտարակի և Օշականի կամուրջները, ինչպես նաև Էջմիածնի հյուսիս-արևմտյան կողմում եղած կամուրջը, որը կանգուն է մնացել մինչև 1833թ: 1834 թ Քասախը վարարել և քշել-տարել է Հովհանավանքի Անապատը։

Քասախի կիրճում կան պաշտպանության համար հարմարեցված քարայրեր։ Ակունքների շրջանում պահպանվել են Տրդատ թագավորին վերաբերող մի հունարեն արձանագրություն և հեթանոսական մեհյանի մնացորդներ:

Филипок /26 — 30 сентября/

Ребята ушли в школу. Отец ещё с утра уехал в лес, мать ушла на работу. Остались в избе Филипок да бабушка на печке. Стало Филипку скучно одному, бабушка заснула, а он стал искать шапку. Своей не нашёл, взял старую отцовскую и пошёл в школу. Школа была за селом у церкви… Прибежал Филипок к школе. На крыльце никого нет, а в школе слышны голоса ребят. На Филипка нашёл страх: вдруг учитель его прогонит? И стал он думать, что ему делать. Шла мимо школы бабушка с ведром и говорит: все учатся, а ты что тут стоишь? Филипок и пошёл в школу, снял шапку и отворил дверь. Школа вся была полна ребят. Все кричали своё, и учитель в красном шарфе ходил посередине.
– Ты что? – закричал он на Филипка.
Филипок ухватился за шапку и ничего не говорил.
– Да ты кто?
Филипок молчал.
– Или ты немой?
Филипок так напугался, что говорить не мог. Он посмотрел на учителя и заплакал.Тогда учителю жалко его стало. Он погладил его по голове и спросил у ребят:
– Кто этот мальчик?
– Это Филипок, Костюшкин брат, он давно просится в школу, да мать не пускает его, и он украдкой пришёл в школу.
– Ну, садись рядом с братом, а я попрошу, чтобы мать пускала тебя в школу. Учитель стал показывать Филипку буквы, а Филипок их уж знал и немножко читать умел.
– Молодец, – сказал учитель. – Кто же тебя учил читать?

Филипок осмелел и сказал:
– Мой брат. Я сразу всё понял.
Учитель остановил его и сказал:
– Ты погоди хвалиться, а поучись.
С тех пор Филипок стал ходить с ребятами в школу.

Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.
1. Почему Филипку стало скучно в доме?

2. О чём думал Филипок, стоя перед школой?

3. Кто представил Филипка, что сказал о нём?

4. Почему учителю стало жалко Филипка?

5. За что похвалил мальчика учитель?

Задания.

Соедини слова по смыслу:

отец  папа

изба (избушка)        русское национальное жилище

отворил          открыл

ухватился        схватился

украдкой      тайком

погоди              подожди

К словам из первого столбика подберите соответствующие из второго.

большие         буквы
строгий       учитель
старший           брат
красный            шарф
полное     ведро
отцовская        шапка
добрая    бабушка
маленький      мальчик
горячая    печка
начальная    школа

К данным словам подберите из текста слова с противоположным значением.
Весело-скучно , потерять-нашёл, новый-старый, закрыть-отворить, проснуться-заснуть, пуста- полна, говорить-молчать.

Проверьте, правильно ли вы поняли содержание рассказа. Согласитесь или возразите.
1. Филипку было скучно дома, поэтому он решил пойти в школу. Согласен 2. В школе было очень тихо. Не согласен

3. Филипок сказал учителю, что он Костюшкин брат. Не согласен

4. Филипок очень хорошо умел читать. Не согласен

5. Он сам научился читать. Не согласен
6. Учитель похвалил Филипка. Согласен

7. Учитель сказал мальчику, чтоб он пришёл в школу через год.Не согласен

Домашнее задание.

Выполните упражнения.

Вместо точек впишите нужное слово из скобок.
1. Начался футбольный матч. Я люблю футбол . (футбол, футбольный) 2. Наступила осень. Целый день льёт осенний дождь. (осень, осенний) 3. Осенью птицы улетают на юг, а весной прилетают обратно. (прилетают, улетают) 4. Это наша школа . К нам приехали школьники из Москвы. (школьники, школа) 5. Весной мы посадили во дворе много деревьев.
Теперь там большой сад . (посадили, сад)

Впишите вместо точек подходящие по смыслу слова.
Наш класс очень большой . У меня есть хороший брат . Мы давно с ним дружим . О нашей дружбе все знают. Я и мой брат часто вместе учим уроки. Мы никогда не ссоримся с братом .

Найдите „третье лишнее”.
1. Море, моряк, мороз. 2. Боль, большой, больной. 3. Город, гора, горный. 4. Вода, водный, водитель.

ԲԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 27.09.2022

50.Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշննրով:

Գլուխ, Սուրբ գիրք,ազգ, բարկանալ, էլ, ուզել, շինել, իրար, ցրվել, գործածել, հասկանալ:

Սուրբ գրքում գրված է, որ մարդիկ Բաբելոնում ցանկանում են այնքան բարձր աշտարակ շինել, որ գլուխը երկինք հասնի: Աստված զայրանում է մարդկանց վրա ու խառնում նրանց լեզուները: Մարդիկ այլևս մեկմեկու խոսքը չեն հասկանում, խառնաշփոթություն է առաջանում, և ժողովուրդները ցրվում են աշխարհով մեկ:

Ուստի «բաբելոնյան աշտարակաշինություն» արտահայտությունն օգտագործվում է, երբ ցանկանում են բնութագրել խառնաշփոթություն, աղմուկ, անկարգություն:

51.Նախադասության բառերից մեկը փոխիր՝ առանց միտքը փոխելու:

Օրինակ՝

Արջուկը քարայրից դուրս եկավ ու շշմած կանգ առավ: – 1. Քոթոթը քարայրից դուրս եկավ ա շշմած կանգ առավ: 2. Արջուկը քարանձավից (այրից, անձավից) դուրս եկավ ու շշմած կանգ առավ: 3.Արջուկը քարայրից ելավ (դուրս թռավ) ու շշմած կանգ առավ: 4.Արջուկը քարայրից դուրս եկավ և շշմած կանգ առավ: 5. Արջուկը քարայրից դուրս եկավ ու շփոթված (զարմացած) կանգ առավ: 6.Արջուկը քարայրից դուրս եկավ ու շշմած կանգնեց:

Դարբնի աղջիկն առավոտից մինչև իրիկուն պետք է խոհանոցում չարչարվեր:
Դարբնի դուստրն առավոտից մինչև իրիկուն պետք է խոհանոցում չարչարվեր:
Դարբնի դուստրն օր  ու  գիշեր պետք է խոհանոցում չարչարվեր:
Դարբնի դուստրն օր  ու  գիշեր պետք է խոհանոցում տանջվեր:

Ինչ-որ մեկը պատուհանը թակեց ու շտապ-շտապ հեռացավ:
Անծանոթը պատուհանը թակեց ու շտապ-շտապ հեռացավ:
Անծանոթը լոսամուտը թակեց ու շտապ-շտապ հեռացավ:
Անծանոթը լոսամուտը թխկթխկացրեց ու շտապ-շտապ հեռացավ:
Անծանոթը լոսամուտը թխկթխկացրեց ու արագ հեռացավ:
Անծանոթը լոսամուտը թխկթխկացրեց ու արագ գնաց:

Անսպասելի մի խշշոց ականջն ընկավ, ու ձին լարվեց:
Հանկարծակի մի խշշոց ականջն ընկավ, ու ձին լարվեց:
Հանկարծակի աղմուկ ականջն ընկավ, ու ձին լարվեց:
Հանկարծակի աղմուկ լսեց, ու ձին լարվեց:
Հանկարծակի աղմուկ լսեց, ու նժույգը լարվեց:
Հանկարծակի աղմուկ լսեց, ու նժույգը խառնվեց իրար:

Քո ճանապարհին միայն մեկ խոչընդոտ կա:
Քո ճամփին միայն մեկ խոչընդոտ կա:
Քո ճամփին միայն մեկ արգելք կա:

Անխոս առաջ էր քայլում՝ առանց մեկի վրա ուշք դարձնելու:
Լուռ առաջ էր քայլում՝ առանց մեկի վրա ուշք դարձնելու:
Լուռ առաջ էր գնում՝ առանց մեկի վրա ուշք դարձնելու:
Լուռ առաջ էր գնում՝ առանց մարդկանց վրա ուշք դարձնելու:
Լուռ առաջ էր գնում՝ առանց մարդկանց նկատելու:

Ձորի պռնկին, աշնան հողմերի առաջ անկոտրում ու անվախ, մի ծառ էր կանգնել:
Ժայռի պռնկին, աշնան հողմերի առաջ անկոտրում ու անվախ, մի ծառ էր կանգնել:
Ժայռի եզրին, աշնան հողմերի առաջ անկոտրում ու անվախ, մի ծառ էր կանգնել:
Ժայռի եզրին, աշնան քամիների առաջ անկոտրում ու անվախ, մի ծառ էր կանգնել:
Ժայռի եզրին, աշնան քամիների առաջ համառ ու անվախ, մի ծառ էր կանգնել:
Ժայռի եզրին, աշնան քամիների առաջ համառ ու խիզախ, մի ծառ էր կանգնել:
Ժայռի եզրին, աշնան քամիների առաջ համառ ու խիզախ, մի ծառ էր բարձրացել:

52. Ընդգծված բառերը փոխարինի´ր տրված հոմանիշներով: Տրված և ստացված տեքստերը համեմատի´ր (բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):

Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացոդ, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ, անտարբեր, հենց, խառնվել, սար:

Ճամփի կողքով, շղթա կազմած, դանդաղ  գնում են ուղտերը: Նրանք ներկված են անապատի գույնով, կուզերը մաշված են ու ծռված են մի կողքի: Սլացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի նման պարուրում է նրանց, բայց ուղտերն անտարբեր շրջում՛ են գլուխները: Անապատը ձանձրալի է ու միօրինակ, նա հեռու հորիզոնում խառնվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին: Ո´չ սար է երևում, ո´չ ցածրավայր: Հենց այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափակ է:

53.Կետերի փոխարեն գրի´ր տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած թշերով(թշերով, այտերով): Հյուրը քթի տակ բարի ժպտում (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա: Առաջ բերեցին նրա ազնվատոհմ (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:

Լքված նավը կամաց-կամաց սուզվում (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր: Նրա բոլոր հույսերը խորտակվում . (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

54.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, մնացորդ, թափոն, թերմացք, ավելցուկ, թափթփուկ,
ոստ, շյուղ, շիվ,ճյուղ
մառան, նկուղ, շտեմարան,
կասկած, տարակույս, տարակուսանք, երկմտություն,
նախատինք,  պարսավանք, հանդիմանություն,   կշտամբանք,  անարգանք:

Սպասում

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:

1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
—  Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
— Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
— Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:

Առաջադրանքներ

  1. Տեքստի անծանոթ բառերը դուրս գրեք, բառարանի օգնությամբ բացատրեք և սովորեք:
    օձիք-Հագուստի վզի մասի կտրվածքը
    գոցել -Փակել
    Հատուկենտ- փոքրաթիվ
    ուսանել-Սովորել
    վնգստալ-Խղճալի ձայնով կաղկանձել ցավից, քաղցից
    Բարերար-բարեգործ
    նշմարել-Նկատել
    շվարել-Մոլորվել, շփոթվել
    ծածուկ-թաքուն
    Դեռատի-նոր հասանացող, երիտասարդ
    այր- տղամարդ
    ոտնաման-կոշիկ
  2. Մգեցրած բառերը վանկատեք, ուշադրություն դարձրեք գաղտնավանկի Ը-ին:
    բարձրացրեց-բարձ-րաց-րեց
    գրպանները-գըր-պան-նե-րը
    վնգստում -վըն-գըս-տում
    շրջադարձում -շըր-ջա-դար-ձում
    սոված-սո-ված
    խորքում-խոր-քում
    շփեց-շը-փեց
    մարդու-մար-դու
    թատրոնի-թատ-րո-նի
    ջարդում-ջար-դում
    մղում -մը-ղում
    գրպանեց-գըր-պա-նեց
    Ցտեսություն-ցը-տե-սու-թյուն
  3. Ըստ տեքստի բնութագրեք Կոմիտասին:
    Կոմիտասը բարի էր, ազնիվ և սրտացավ էր։
  4. Ինչի՞ց Կամիտասը հասկացավ, որ դրամապանակի տերն աղքատ մարդ է:
    Դրամապանակը հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
  5. Եթե դուք լինեիք Կոմիտասի փոխարեն, ինչպե՞ս կվարվեիք:
    Ես էլ կփորցեի սպասել դրամապանակի տիրոջը
  6. Դուրս գրեք պատմվածքի ձեր կարծիքով ամենակարևոր հատվածը:
    «Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
    «Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
  7. Պատմվածքից դուրս գրեք 7 բառ, որոնց հնչյուններն ու տառերը քանակով չեն ահմապատասխանում:

    դրամապանակ, ելավ ,ճկուն, հնամաշ, հրավիրված,  թվականին, ձմեռ

Մնացորդով բաժանում։

1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 10 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 4։ 10*7+4=74

2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 21 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 11։ 21*5=105,  105+11=116

3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 5։ 17*2+5=39

4)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 101 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 2։ 101*7+2=709

5) Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 53 է, թերի քանորդը՝ 3,
մնացորդը՝ 25։   53*3+25=184

6) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
5-ի բաժանելիս։ 4

7)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
19-ի բաժանելիս։ 18

8)Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 33 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 3։    (33-3):5=6

9)Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 47 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 5։    (47-5):7=6

10)Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։   0

11)Գտիր այն ամենափոքր թիվը, որը 5-ի և 10-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։
2

12)Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 9-ի և 6-ի։      0

13)Գտիր այն ամենափոքր թիվը, որը 9-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ։ 4

14)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։ 10

15)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը 5-ի և 10-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ։  4

16)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է 9-ի և 6-ի։  18

17)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը 9-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։ 2

18)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է 5-ի և 7-ի։ 35

19)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը 5-ի և 7-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։  2

20)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է 9-ի և 3-ի։
9

21)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը 9-ի և 3-ի բաժանելիս ստանում ենք 1 մնացորդ։
1

22)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է 15-ի և 6-ի։

30

23)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը 15-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 1 մնացորդ։
1

24)Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է 5-ի և 9-ի։ 45
Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը  10-ի բաժանելիս ստանում ենք 9 մնացորդ։ 9
Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը 9-ի  բաժանելիս ստանում ենք 8 մնացորդ։ 8

Сказка о чудесном дереве /26 — 30 сентября/

Когда ребята остановились у поваленного сильным ветром дерева, учительница спросила:
– Из каких частей состоит это дерево? Назовите эти части по-русски.
– Корни, ствол, ветки, листья.
– Обратите внимание на корни. Для чего корень нужен растению, вы знаете. А вот знаете ли вы, какие ещё значения имеет слово „корень”?
– Знаем! – наперебой закричали ребята. – Все наши зубы имеют корни. И в каждом слове есть свой корень.
– Правильно. Но тогда у меня к вам ещё один вопрос: „Чем корень слова напоминает нам корни деревьев?”
Ребята задумались.

– Чтобы помочь ответить на этот вопрос, – сказала Наталья Семёновна, расскажу вам сказку о чудесном дереве.
Жило-было много лет назад слово „ходить”. Нашли его люди и приказали: „Будешь жить с нами!”. И поселилось слово среди людей, и стало скитаться, и попросило слово их:
– Посадите меня в землю.
– Зачем? – удивились люди. – Чтобы из меня много других слов выросло: и вам будет интересней, и мне веселей. Посадили люди слово „ходить” и начали поливать его. Долго из земли ничего не росло, но наконец показался маленький росток.
– Как тебя зовут, росток? – спросили люди.
– Ходить, – ответил он.
– Опять „ходить”! А где же другие слова?
– Будут! Вы только чаще меня поливайте.
Стали люди ухаживать за ростком лучше прежнего, и превратился он в могучий ствол. А когда ствол начал ветвиться, спросили люди первую веточку:
– Как тебя, веточка, зовут?
– Приходить, – ответила она.
Обрадовались люди. Вот оно новое слово. А веточка продолжала:
– Приходите завтра на рассвете, ещё не то увидите.
Пришли люди рано утром и видят: от новой веточки ещё одна тянется.
– А тебя как зовут? – спросили люди.
– Приход, – ответила она.
На другое утро из ствола дерева опять появилась новая веточка. Её звали „уходить”.Так каждый день чудесное дерево дарило людям по одному новому слову. Все эти слова были чем-то похожи на слово „ходить”, но и чем-то отличались от него. А чем – подумайте сами. Вот какое дерево тогда выросло.

Найдите в тексте ответы на вопросы.
1. О чём спросила учительница ребят?
Из каких частей состоит это дерево?

2. Какие значения имеет слово корень?
Все наши зубы имеют корни. И в каждом слове есть свой корень.

3. Какое слово стало жить среди людей?
Cлово „ходить” стало жить среди людей

4. Какой росток появился из земли?
Росток „ходить” появился из земли.

5. Как звали первую веточку? А вторую? А третью?
Первую веточку звали приходить, вторую приход, третью уходить

В русском языке 33 буквы. Буквы Ь (мягкий знак) и Ъ (твёрдый
знак) не обозначают звуков.
Гласные (ձայնավորներ)
А, О, Э, Ы, И, Е, Ё, Ю, Я
Согласные (բաղաձայներ)
Звонкие и глухие парные согласные (ձայնեղ և խուլ բաղաձայներ)
Б – П В – Ф Г – К
Д – Т Ж – Ш З – С
Й, Л, М, Н, Р – звонкие согласные
Х, Ц, Ч, Щ – глухие согласные

Напишите по образцу. Вставьте пропущенные буквы, подчеркните проверочное слово. Проставьте ударения.
новый сапог – новые сапоги

большой рог – большие рога
большой сад –большие сады

зелёный луг –зелёные луга
белый гриб –белые грибы

новый город –новые города
больной зуб –больные зубы

морской берег –морские берега

Вставьте пропущенные буквы.
1. Учебный год начинается первого сентября. 2. Ребята по узкой дорожке вышли к реке. 3. На лужайке зеленеет травка. 4. Скоро будет снег пушистый падать с высоты. 5. У пруда растёт большой дуб . 6. Ни в одной стране мира нет столько берёз, как в России.

Допишите предложения.
1. На лугу зеленеет мягкая трава . На траве пасётся коза . Коза даёт нам молоко . Козье молоко жирное, вкусное. 2. Засверкала молния, ударил гром, начался дождь . Дождь лил весь день. Ярко-зелёной листвой оделись деревья . Чистым, свежим стал воздух. Радостно зачирикали дети.

Вставьте пропущенные буквы в пословицах.
1. Рыбка мелка, да уха сладка. 2. Красна ягодка, да на вкус горька. 3. С кем по грибки, с тем и по ягодки. 4. Ел бы пирог, да в печи его сжёг .

Домашнее задание.

Выучите рассказывать текст.

ՆՅՈՒԹԵՐԻ ԵՐԵՔ ՀԻՄՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԸ

Կատարելով դիտարկումներ կհամոզվեք, որ նյութերը հանդես են գալիս տարբեր վիճակներում։ Որոշ նյութեր սովորական պայմաններում հեղուկ վիճակում են, մյուսները՝ գազային, երրորդները՝ պինդ։ Կախված պայմանների փոփոխությունից՝ նրանց վիճակները կարող են փոփոխվել:

Օրինակ՝ ջուրը տնային պայմաններում հեղուկ վիճակում է, սառեցվելիս հեղուկ վիճակից վերածվում է պինդ վիճակի՝ սառույցի, իսկ տաքացվելիս՝ գազային վիճակի՝ գոլորշու: Սառույցը ջրի պինդ վիճակն է, իսկ գոլորշին՝ գազային: Ոսկին սովորական պայմաններում պինդ վիճակում է, շատ բարձր ջերմաստիճանում հալվում է և վերածվում հեղուկի, իսկ ջերմաստիճանն ավելի բարձրացնելու դեպքում սկսում է եռալ և վերածվել գազի։
Նյութը, կախված պայմաններից, հիմնականում լինում է պինդ, հեղուկ կամ գազային վիճակում։
Դիտարկենք տարբեր մարմիններ և, պարզ փորձեր կատարելով, ծանոթանանք դրանց որոշ հատկություններին։
Վերցնենք ապակուց, երկաթից և պղնձից պատրաստված ձողեր, որոնք սովորական պայմաններում պինդ վիճակում են։ Դժվար չէ համոզվել, որ այդ նույն պայմաններում ինչ դիրքով և որտեղ էլ դնենք այդ ձողերը, դրանք կպահպանեն իրենց ձևն ու ծավալը։
Պինդ մարմինները պահպանում են իրենց ձևն ու ծավալը։
Սա պինդ մարմինների հատկություններից է։
Այժմ դիտարկենք հեղուկները։ Վերցնենք 50 մլ ծա-վալով որևէ հեղուկ, օրինակ՝ մասուրի հյութ, և լցնենք բաժակի մեջ։ Նա կընդունի բաժակի ձևը։ Եթե լցնենք մեկ այլ անոթի մեջ, ապա կընդունի այդ անոթի ձևը, բայց նրա ծավալը կրկին կմնա 50 մլ։ Դա նշանակում է, որ մի անոթից այլ անոթ տեղափոխվելիս հեղուկի ծավալը պահպանվում է, բայց ձևը փոխվում է՝ ընդունում է այն անոթի ձևը, որտեղ լցված է:
Հեղուկները պահպանում են իրենց ծավալը, բայց ձևը՝ ոչ։ Սա հեղուկների հատկություններից է:
Դիտարկենք գազային վիճակում գտնվող նյութերից օրինակ՝ օդի նմանատիպ հատկությունը: Եթե օդով լի գնդակը սեղմենք, ապա նրա ձևը կփոխվի, և բնականաբար այդ նույն ձևը կստանա նաև նրանում եղած օդը: Եթե գնդակի ծավալը փոքրացնենք՝ նրա մի մասը սեղմելով, ապա այդ նույն ծավալը կստանա նաև նրանում եղած օդը: Դժվար չէ հետևություն անել, որ գնդակի մեջ լցված օդն ընդունում է տվյալ գնդակի ձևն ու ծավալը: Գնդակի ձևի ու ծավալի փոփոխությունից փոփոխվում են նաև նրանում եղած օդի ձևն ու ծավալը:
Գազերը չեն պահպանում ոչ իրենց ձևը, ոչ ծավալը և զբաղեցնում են իրենց տրամադրված ողջ տարածքը։
Սա գազերի հատկություններից է:

Թվարկեք 2–ական նյութ, որոնք սովորական պայմաններում հետևյալ վիճակներում են.
ա) պինդ-  երկաթ, ոսկի
բ) հեղուկ- ջուր, կաթ
գ) գազային- օդ, գազ