Ինձ համար այս կյանքում ամենակարևորը իմ ընտանիքն է։ Ես ուզում եմ, որ իմ ընտանիքի անդամները լինեն առողջ, հարուստ, հաջողակ և երջանիկ։ Ինձ համար նաև կարևոր են ընկերներս։ Մենք շատ ենք սիրում իրար հետ ժամանակ անցկացնել, խաղալ և զրուցել։ Կարևոր է նաև կրթությունը։ Ես պետք է լավ սովորեմ, որպեսզի լավ մասնագետ դառնամ։