Երկրագնդի մակերեսի 7/10 մասն զրաղեցնում է ջրային տարածքր, որը հայտնի է Համաշխարհային օվկիանոս անվանմամբ:
Երկրագնդի միասնական, ընդարձակ ջրային տարածությունը որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը կոչվում է Համաշխարհային օվկիանոս:
Համաշխարհային օվկիանոսը մայրցամաքներով և կղզիներով պայմանականորեն բաժանվում է չորս առանձին օվկիանոսի՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ : Շատ հաճախ առանձնացնում են մեկ օվկիանոս ևս՝ Հարավայինը, որր ողողում է Անտարկտիդայի ափերը:
Խաղաղ օվկիանոսը տարածքով ամենամեծն է: Այն ավելի րնդարձակ տարածություն է զրաղեցնում, քան ամրողջ ցամաքը:
Մեծությամբ երկրորդն Ատլանտյան օվկիանոսն է, երրորդր՝ Հնդկականը, և ամենափոքրը՝ Հյուսիսային Սառուցյալը:
Օվկիանոսի մաս են կազմում նաև ծովերը, ծովածոցերը, նեղուցները:
Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ, օվկիանոսներից տարբերվում են հատակի ռելիեֆով, ջրի հատկություններով, բուսական ե կենդանական աշխարհով: Օրինակ, Միջերկրական ծովը, Սև ծովը և այլն:
Օվկիանոսի կամ ծովի այն մասերր, որոնք առավել շատ են ներթափանցել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ, Բենգալյան ծոցր: Ջրային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բաժանող բնական ջրային նեղ տարածքներր կոչվում են նեղուցներ: Օրինակ, Ջիբրալթարի նեղուցը:
Համաշխարհային օվկիանոսի ջուրը, ներթափանցելով ցամաքի մեջ, վերջինս խիստ մասնատել է, ինչի հետևանքով առաջացել են բազմաթիվ կղզիներ և թերակղզիներ:
Ցամաքի համեմատաբար փոքր տարածքներր, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով, կոչվում են կղզիներ: Ի տարբերություն կղզիների, թերակղզիները ոչ բոլոր կողմերով են շրջապատված ջրով: Դրան մի կողմով միացած են ցամաքին:
Համաշխարհային օվկիանոսի հատակը ցամաքի մակերևույթի նման անհարթ է: Այնտեղ կարելի է հանդիպել առանձին լեռների, լեռնաշղթաների, ընդարձակ հարթությունների, խոր անդունդների:
Համաշխարհային օվկիանոսի ամենախոր իջվածքը Մարիանյանն է՝ 11022 մ, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում:
Օվկիանոսի խորությունը չափում են ձայնային խորաչափ (էխոլոտ) կոչվող սարքով, որր տեղադրվում է հատուկ նավերի վրա: Խորությունները չափում են հետևյալ կերպ. հաշվում են խորաչափից արձակած և հատակից անդրադարձած ձայնի անցած ժամանակը, որը, ենթադրենք, 8 վայրկյան է, բաժանում երկուսի (գնալու և վերադառնալու համար) և բազմապատկում օվկիանոսի ջրում ձայնի արագությանը՝ մոտ 1500 մ/վ, ստանում խորությունը՝ 1500 ■ 8 : 2 = 6000 մ:
Օվկիանոսի ջուրը տաքանում է Արեգակից:
Ամենատաք ջրերը հասարակածային շրջանի ջրերն են, որտեղ օվկիանոսի մակերևույթին ջերմաստիճանը 28-30 0C է:Դեպի բևեռներ ջրի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում է և մերձբևեռային շրջաններում դառնում -1-ից -20 C:
Համաշխարհային օվկիանոսի ջուրն ունի դառնաղի համ: Օվկիանոսի ջրի մեկ լիտրում պարունակվում է միջինը 35 գ աղ (35 գ/լ): Ամենաաղի ծովր Կարմիրն է՝ 41 գ/լ աղ:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը: Որո՞նք են դրա մասերը:
Երկրագնդի միասնական, ընդարձակ ջրային տարածությունը որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը կոչվում է Համաշխարհային օվկիանոս: Համաշխարհային օվկիանոսը մայրցամաքներով և կղզիներով պայմանականորեն բաժանվում է չորս առանձին օվկիանոսի՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ : Շատ հաճախ առանձնացնում են մեկ օվկիանոս ևս՝ Հարավայինը, որր ողողում է Անտարկտիդայի ափերը: Օվկիանոսի մաս են կազմում նաև ծովերը, ծովածոցերը, նեղուցները: - Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ:
Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ, Օրինակ՝ Կարմիր ծովը, Սպիտակ ծովը
Օվկիանոսի կամ ծովի այն մասերր, որոնք առավել շատ են ներթափանցել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ՝ Շարկ ծովածոց
Ջրային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բաժանող բնական ջրային նեղ տարածքներր կոչվում են նեղուցներ: Օրինակ՝ Լա Մանշ - Ի՞նչ են կղզին և թերակղզին: Բերեք օրինակներ:
Ցամաքի համեմատաբար փոքր տարածքներր, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով, կոչվում են կղզիներ։ Օրինակ՝ Բալի, Կանարյան կղզիներ։
Թերակղզիները ոչ բոլոր կողմերով են շրջապատված ջրով և մի կողմով միացած են ցամաքին: Օրինակ՝ Արաբական թերակղզի, Ղրիմ - Ինչպե՞ս է փոփոխվում օվկիանոսի ջրի ջերմությունը: Որքա՞ն է ջրի աղիությունը:
Օվկիանոսի ջուրը տաքանում է Արեգակից: Ամենատաք ջրերը հասարակածային շրջանի ջրերն են, որտեղ օվկիանոսի մակերևույթին ջերմաստիճանը 28-30 0C է:Դեպի բևեռներ ջրի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում է և մերձբևեռային շրջաններում դառնում -1-ից -20 C: Օվկիանոսի ջրի մեկ լիտրում պարունակվում է միջինը 35 գ աղ (35 գ/լ)
Recent Comments