50.Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշննրով:

Գլուխ, Սուրբ գիրք,ազգ, բարկանալ, էլ, ուզել, շինել, իրար, ցրվել, գործածել, հասկանալ:

Սուրբ գրքում գրված է, որ մարդիկ Բաբելոնում ցանկանում են այնքան բարձր աշտարակ շինել, որ գլուխը երկինք հասնի: Աստված զայրանում է մարդկանց վրա ու խառնում նրանց լեզուները: Մարդիկ այլևս մեկմեկու խոսքը չեն հասկանում, խառնաշփոթություն է առաջանում, և ժողովուրդները ցրվում են աշխարհով մեկ:

Ուստի «բաբելոնյան աշտարակաշինություն» արտահայտությունն օգտագործվում է, երբ ցանկանում են բնութագրել խառնաշփոթություն, աղմուկ, անկարգություն:

51.Նախադասության բառերից մեկը փոխիր՝ առանց միտքը փոխելու:

Օրինակ՝

Արջուկը քարայրից դուրս եկավ ու շշմած կանգ առավ: – 1. Քոթոթը քարայրից դուրս եկավ ա շշմած կանգ առավ: 2. Արջուկը քարանձավից (այրից, անձավից) դուրս եկավ ու շշմած կանգ առավ: 3.Արջուկը քարայրից ելավ (դուրս թռավ) ու շշմած կանգ առավ: 4.Արջուկը քարայրից դուրս եկավ և շշմած կանգ առավ: 5. Արջուկը քարայրից դուրս եկավ ու շփոթված (զարմացած) կանգ առավ: 6.Արջուկը քարայրից դուրս եկավ ու շշմած կանգնեց:

Դարբնի աղջիկն առավոտից մինչև իրիկուն պետք է խոհանոցում չարչարվեր:
Դարբնի դուստրն առավոտից մինչև իրիկուն պետք է խոհանոցում չարչարվեր:
Դարբնի դուստրն օր  ու  գիշեր պետք է խոհանոցում չարչարվեր:
Դարբնի դուստրն օր  ու  գիշեր պետք է խոհանոցում տանջվեր:

Ինչ-որ մեկը պատուհանը թակեց ու շտապ-շտապ հեռացավ:
Անծանոթը պատուհանը թակեց ու շտապ-շտապ հեռացավ:
Անծանոթը լոսամուտը թակեց ու շտապ-շտապ հեռացավ:
Անծանոթը լոսամուտը թխկթխկացրեց ու շտապ-շտապ հեռացավ:
Անծանոթը լոսամուտը թխկթխկացրեց ու արագ հեռացավ:
Անծանոթը լոսամուտը թխկթխկացրեց ու արագ գնաց:

Անսպասելի մի խշշոց ականջն ընկավ, ու ձին լարվեց:
Հանկարծակի մի խշշոց ականջն ընկավ, ու ձին լարվեց:
Հանկարծակի աղմուկ ականջն ընկավ, ու ձին լարվեց:
Հանկարծակի աղմուկ լսեց, ու ձին լարվեց:
Հանկարծակի աղմուկ լսեց, ու նժույգը լարվեց:
Հանկարծակի աղմուկ լսեց, ու նժույգը խառնվեց իրար:

Քո ճանապարհին միայն մեկ խոչընդոտ կա:
Քո ճամփին միայն մեկ խոչընդոտ կա:
Քո ճամփին միայն մեկ արգելք կա:

Անխոս առաջ էր քայլում՝ առանց մեկի վրա ուշք դարձնելու:
Լուռ առաջ էր քայլում՝ առանց մեկի վրա ուշք դարձնելու:
Լուռ առաջ էր գնում՝ առանց մեկի վրա ուշք դարձնելու:
Լուռ առաջ էր գնում՝ առանց մարդկանց վրա ուշք դարձնելու:
Լուռ առաջ էր գնում՝ առանց մարդկանց նկատելու:

Ձորի պռնկին, աշնան հողմերի առաջ անկոտրում ու անվախ, մի ծառ էր կանգնել:
Ժայռի պռնկին, աշնան հողմերի առաջ անկոտրում ու անվախ, մի ծառ էր կանգնել:
Ժայռի եզրին, աշնան հողմերի առաջ անկոտրում ու անվախ, մի ծառ էր կանգնել:
Ժայռի եզրին, աշնան քամիների առաջ անկոտրում ու անվախ, մի ծառ էր կանգնել:
Ժայռի եզրին, աշնան քամիների առաջ համառ ու անվախ, մի ծառ էր կանգնել:
Ժայռի եզրին, աշնան քամիների առաջ համառ ու խիզախ, մի ծառ էր կանգնել:
Ժայռի եզրին, աշնան քամիների առաջ համառ ու խիզախ, մի ծառ էր բարձրացել:

52. Ընդգծված բառերը փոխարինի´ր տրված հոմանիշներով: Տրված և ստացված տեքստերը համեմատի´ր (բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):

Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացոդ, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ, անտարբեր, հենց, խառնվել, սար:

Ճամփի կողքով, շղթա կազմած, դանդաղ  գնում են ուղտերը: Նրանք ներկված են անապատի գույնով, կուզերը մաշված են ու ծռված են մի կողքի: Սլացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի նման պարուրում է նրանց, բայց ուղտերն անտարբեր շրջում՛ են գլուխները: Անապատը ձանձրալի է ու միօրինակ, նա հեռու հորիզոնում խառնվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին: Ո´չ սար է երևում, ո´չ ցածրավայր: Հենց այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափակ է:

53.Կետերի փոխարեն գրի´ր տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած թշերով(թշերով, այտերով): Հյուրը քթի տակ բարի ժպտում (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա: Առաջ բերեցին նրա ազնվատոհմ (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:

Լքված նավը կամաց-կամաց սուզվում (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր: Նրա բոլոր հույսերը խորտակվում . (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

54.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, մնացորդ, թափոն, թերմացք, ավելցուկ, թափթփուկ,
ոստ, շյուղ, շիվ,ճյուղ
մառան, նկուղ, շտեմարան,
կասկած, տարակույս, տարակուսանք, երկմտություն,
նախատինք,  պարսավանք, հանդիմանություն,   կշտամբանք,  անարգանք: