Քարի դար, մարդկության զարգացման ամենավաղ շրջանը, երբ օգտագործվում էր գերազանցապես քարը, սակայն դրա հետ մեկտեղ նաև փայտը և ոսկորը։ Քարի դարի վերջում սկսեց նաև օգտագործվել կավը։ Այս դարաշրջանում մարդկությունը Արևելյան Աֆրիկայից տարածվում է աշխարհի բոլոր անկյուններում։ Քարի դարի վերջում ընտելացվում են որոշ կենդանիներ։ Սկսվել է 2.5 միլիոն տարի առաջ և ավարտվել մ.թ.ա. 6-րդ հազարամյակում։ Քարի դարը բաժանվում է՝

  • Հին քարի դար – պալեո
  • Միջին քարի դար-մեզոլիթ
  • Նոր քարի դար-նեոլիթՀին Քարի դարը Քարի դարի երեք հիմնական ժամանակաշրջաններից առաջինը։ Պեղածո մարդկանց ու կենդանիների գոյության ժամանակաշրջանն է։ Երկրագնդի մեծ մասում, այդ թվում նաև Հայկական լեռնաշխարհում, Հին Քարի դարի կլիմայական պայմանները, բուսական և կենդանական աշխարհը խիստ տարբերվել են մարդկականից։ Մարդիկ օգտագործել են միայն քարե  գործիքներ, զբաղվել որսորդությամբ ու հավաքչությամբ։  Հին Քարի դարը բաժանվում է վաղ  և ուշ  ժամանակաշրջանների։ Ուշ Հին Քարի դարին անցման հետ առաջացել և տարածվել է մարդու արդի ֆիզիկական տիպը՝ homo sapiens-ը (բանական մարդ)։

Միջին դարում մարդկային հասարակությունը շատ ավելի արագ սկսեց զարգանալ։  Հայկական լեռնաշխարհում այն տևել է մ.թ.ա. 12-րդ հազարամյակից մինչև 7-րդի կեսերը։ Այս շրջանում մարդու կարևոր ձեռքբերումներն են՝ ձևավորվում է հոդաբաշխ լեզուն, կատարելագործվում են աշխատանքային գործիքները,  աստիճանաբար բարձրանում է կնոջ դերը։

Մեզոլիթյան մշակույթներին բնորոշ են քարե մանր գործիքներ ։ Գործածվել են նաև ոսկրից և եղջյուրից գործիքներ։ Կավե ամանները ի հայտ են եկել Մեզոլիթից Նեոլիթին անցման ժամանակաշրջանում։ Տնտեսության հիմքը կազմել են որսորդությունը, ձկնորսությունը և հավաքչությունը։ Մեզոլիթում Երկրագնդի մի շարք շրջաններում նախադրյալներ են ստեղծվել անասնապահության ու երկրագործության համար։ Մեզոլիթյան կայանների զգալի մասը բաղկացած են եղել մի քանի ժամանակավոր կացարաններից։ Որոշ բնակավայրերի մոտ եղել են տոհմական գերեզմանոցներ։

Նոր քարի դարը տևել է մոտ երկու հազարամյակ՝ մ․թ.ա. 10-րդ հազարամյակի կեսերից մինչև մ.թ.ա. 5-րդ հազարամյակի կեսերը։ Նեոլիթի սկիզբը բնութագրվում է քարե և ոսկրե հղկված գործիքների  օգտագործմամբ, խեցեգործության և երկրագործության առաջացմամբ, վերջը՝ վաղ մետաղամշակությամբ։ Նեոլիթյան մարդիկ, զարգացած հավաքչական, որսորդական և ձկնորսական յուրացնող տնտեսությանը զուգահեռ, սկսել են զբաղվել արտադրող տնտեսությամբ՝ նստակյաց երկրագործությամբ (ցորենի, գարու, ոսպի և այլ բույսերի մշակությամբ), կենդանիների (շուն, այծ, ոչխար, խոզ, ավելի ուշ՝ խոշոր եղջերավոր անասուններ) ընտելացմամբ և բուծմամբ։ Զգալիորեն աճել է բնակչությունը, աստիճանաբար կազմավորվել են ցեղախմբերը, ձևավորվել ցեղային լեզուները։