Կաքավ
Մշակումը՝ Արուսյակ Սահակյանի
Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում: Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:
Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ.
– Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:
Արծիվն էլ երգի հետ գլուխ չուներ և հրամայեց.
– Կաքավին ասեք՝ թող էլ չերգի:
Կաքավը լռեց:
Արտերը սպասեցին, սպասեցին Կաքավի երգին, բայց Կաքավն էլ չէր երգում: Արտերը կարոտեցին Կաքավի երգին ու խնդիրքի գնացին Արծիվ թագավորին.
Թագավորն ապրա՛ծ կենա,կարմրակտուց, կարմրատոտիկ Կաքավը կա, բայց նրա երգն էլ չկա.մեր հասկերը չեն քաղցրանա:
Արծիվն ասաց՝ թող երգի՛:
Բայց Կաքավն արդեն մոռացել էր իր երգի խոսքերը, միայն մեկ բառ էր հիշում.
– Կըղա՜, կըղա՜:
Մի երկու բառ էլ արտերն էին հիշում.
– Կաղ-կըղա՜, շաղ-կըղա:
Հարցեր և առաջադրանքներ
1.Փորձի՛ր բացատրել այս արտահայտությունները (դարձվածքները).
ականջ չունենալ – չլսել
գանգատ անել – բողոքել
երգի հետ գլուխ չունենալ – երգել չսիրել
խնդիրքի գնալ – խնդրել
2.Ինչո՞ւ մյուս թռչունները չէին սիրում կաքավին: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է: Որովհետև նրանք խռպոտ ձայն ունեին և երգել չէին սիրում։
Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում: Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:
3.Ի՞նչ ասացին թռչունները արծվին: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:
Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ.
– Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:
Արծիվն էլ երգի հետ գլուխ չուներ և հրամայեց.
– Կաքավին ասեք՝ թող էլ չերգի:
4.Նկարագրի՛ր այս պատմության կաքավին:
կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով
5.Քո կարծիքով ինչի՞ մասին էր երգում կաքավը:
արտերի
6.Ի՞նչ կլինի, եթե ոչ մի թռչուն չերգի:
հասկերը չեն քաղցրանա:
7.Նամակ գրի՛ր արծիվ արքային
Արծիվ արքա ես ուզում եմ որ ծիտիկները երգեն։
Recent Comments