ՏՈ՛ՒՐ ՀԱ ՏՈ՛ՒՐ

Մարդ մը անընդհատ կ’աղօթէր Աստուծոյ ու կը խնդրէր.
-Աստուա՜ծ, գոնէ անգամ մըն ալ ինծի՛ տուր, ի՞նչ կ՚ ըլլայ։ Տո՜ւր, որպէսզի
քիչ մըն ալ ես մարդավարի* ապրիմ։
Աստուծոյ հրեշտակներէն մէկուն խիղճը կը տանջէ։ Ան
կ’երթայ Բարձրեալին* քով ու կ’ըսէ.
-Տէ՜ր Աստուած, ոչ ոք խնդրանքով այդքան կ’աղօթէ Քեզի։ Մեղք է ան։
Անգամ մըն ալ այդ Մարդուն տուր։
-Ըսելիք չունիմ, կ’օգնեմ, կու տամ։ Բայց բազկաթոռին վրայ երկնցեր է ու
կ’ըսէ՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մէկուն ինչպէ՞ս տամ։ Անիրաւը գոնէ տեղէն
վեր ելլէր, գործ մը ընէր, ես ալ օգնէի՝ տայի…։

ՏՈ՛ՒՐ ՀԱ ՏՈ՛ՒՐ

Մի մարդ  անընդհատ աղոթում էր Աստծուն և խնդրում էր.
-Աստվա՜ծ, գոնե մի անգամ էլ ինձ օգնիր, ի՞նչ կլինի։Օգնիր, որպեսզի
մի քիչ էլ ես մարդավարի ապրեմ։
Աստծու հրեշտակներից մեկի խիղճը տանջում է։ Նա
գնում է Աստծու մոտ ու ասում է.
-Տէ՜ր Աստված, ոչ ոք այդքան շատ խնդրանքով չի աղոթել Քեզ։ Նա մեղք է։
Մեկ անգամ էլ այդ մարդուն օգնի։
-Ոչինչ չունեմ ասելու՝ կօգնեմ։ Սակայն նա ոչինչ չի անում և միայն պահանջում է։ Նման մարդուն ինչպէ՞ս օնգնեմ։ Նա գոնե տեղից շարժվեր, մի գործ գտներ ես ել նրան օգնեի։